«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Վարչապետը դժգոհ է

Վարչապետը դժգոհ է
24.03.2017 | 12:57

Ընտրարշավի ընթացքում լինելով մարզերում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է մնացել ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքից, այլև ճանապարհներից: Եվ՝ ոչ միայն։ Դժգոհություն, որից առաջացած զայրույթը նկատվեց կառավարության երեկվա նիստում։


«Ինն անց կես մոստի վրա աշխատող չկա, իսկ հինգն անց կեսին բոլորի մոտ պերեկուր է։ Եթե այսպես են աշխատելու, կկրճատենք շինարարական աշխատանքի ժամկետները»,- անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածին՝ կառավարության երեկվա նիստում ասաց Կարեն Կարապետյանը և հանձնարարեց պատասխանատուներին այնպես կազմակերպել գործը, որ պետությունը կարողանա կոշտ մոտեցում ցուցաբերել և հետևել պայմանագրին։ Վարչապետի դժգոհությունից անմասն չմնացին և մարզպետները, ինչը բնական է։ Եթե Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի պատասխանատուները իրենք չեն, ապա բոլորին էլ հայտնի է, որ համայնքային ճանապարհներն իրենցն են։ Վարչապետը հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել տեսլական ծրագիր սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդրի լուծման վերաբերյալ և ակտիվացնել աշխատանքները մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Այս հանձնարարականը ականջին օղ կանե՞ն մարզպետները, թե՞ ոչ, կյանքը ցույց կտա։ Այս հարցը, թերևս մտահոգում է նաև Կարեն Կարապետյանին, և գուցե հենց այդ նպատակով է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան համալսարանի հետ՝ տարածաշրջանային կառավարման խնդիրներին առնչվող դասընթացներում մարզպետներին ներգրավելու ուղղությամբ։


Վարչապետը դժգոհ էր նաև «Սևան ազգային պարկի» վիճակից։ «Ես չգիտեմ՝ ազգային պարկի տնօրենը ով է՝ գնահատում ե՞ք, այս մարդը իր վրա դրած բեռը կարողանո՞ւմ է քաշել, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա նոր առաջարկ ներկայացրեք»,- դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց վարչապետը: Այցը Գեղարքունիքի մարզ վերհանել է ոչ միայն ազգային պարկի, այլև մի շարք լուրջ խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված հանձնարարականներ էլ եղան։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ